Սիրիայում ապստամբները մասնակի հաջողություն են գրանցել կառավարական զորքերի նկատմամբ
Սիրիայի ապստամբները կիրակի հակահարձակում են ձեռնարկել՝ փորձելով իրենց վերահսկողությունը սահմանել Հալեպից հյուսիս ընկած փախստականների Խանդարատ ճամբարի նկատմամբ:
Ականանետից կրակ է բացվել կառավարական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո Սիրիայի բանակը ստիպված թողել է ճամբարի մի մասը, հայտնում է Euronews-ը:
Ռազմական գործողությունների մի քանի էպիզոդ տեսագրվել է սիրողական եղանակով, որը տարածվել է սոցցանցերում:
Ավելի վաղ Սիրիայի բանակի ղեկավարությունը հայտնել էր ճամբարի ամբողջական ազատագրման մասին, որը տեղակայված է Հալեպի հյուսիսային մուտք տանող ճանապարհի հարևանությամբ:
https://www.youtube.com/watch?v=pYQp-ouBBMc