Թեհրանը դաշնակիցների հետ քննարկել է Վաշինգտոնի հետ համաձայնագրի նախագիծը

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հանդիպել է Թեհրանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ։

Ինչպես Ղարիբաբադին հայտնել է X սոցիալական ցանցում, հանդիպման ընթացքում քննարկվել են Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի նախագծի հետ կապված վերջին զարգացումները։

«Այսօր Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ համատեղ հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի նախագծի հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ»,- գրել է նա։

Ղարիբաբադին ընդգծել է, որ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև երեք երկրների միջև համակարգումն ու փոխգործակցությունը շարունակաբար կամրապնդվեն և կզարգանան։

Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեսպանները Թեհրանում քննարկել են նաև ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի նախագիծը։ Կողմերը մտքեր են փոխանակել համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930