Իր հերթին, Իզորիան ասել է, որ Վրաստանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև անցկացվող համատեղ զորավարժություններին։
Արևելյան Հալեպից ապստամբների ու բնակիչների տարհանումը կասեցվել է, Սիրիայի հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու մեջ, հայտնում է BBC-ն։
Եվրամիություն-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի բանակցային գործընթացը, ամենայն հավանականությամբ, կավարտվի 2017թ. գարնանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:
Այսօրվա նիստում Ադրբեջանի խորհրդարանը (Միլի մեջլիս) առաջին ընթերցմամբ ընդունել է «Ռազմական դրության մասին» նոր օրինագիծը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Մոսկվա կմեկնի 2017թ. հունվարին։ Այս մասին հայտնում է TASS-ը հղում կատարելով այդ ուղևորության նախապատրաստման ընթացքի հետ ծանոթ աղբյուրին։
Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության երաշխավոր է, հայտնում է RIA Novosti-ն։
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այսօր հայտարարել է, որ Մոսկվան և Բաքուն լուծել են մի շարք հարցեր, որոնք ավելի վաղ բարդ բանավեճերի տեղիք էին տվել, հայտնում է RIA Novosti-ն։
Ինչպես հայտնում է CNN-ը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը housecleaning-ի շրջանակներում (բառացի՝ տան մաքրման աշխատանքներ) խզել է Ադրբեջանի հետ կնքած պայմանագիրը։ Housecleaning-ի շրջանակում խզվել է օտարերկրյա 3 պայմանագիր։
Պալմիրայի անկումը միջազգային կոալիցիայի և սիրիական բանակի գործողությունների չհամաձայնեցման հետևանք էր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններից հետո։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Սպիտակ տան ներկայիս մամուլի քարտուղար Ջոշ Էռնստի աշխատանքը։
«Մինչև հիմա ընդունելի տարբերակ էի համարում միայն իրենց անվտանգության երաշխիքներ ապահովելու հարցերը գաղտնի պահելը, բայց դրանից հետո ես չեմ կարողանում հասկանալ: Եթե շատ երկրներ, որոնք ունեն ավելի մեծ մարտահրավերներ, կարողանում են իրենց այդ տեղեկությունները բաց պահել, ի՞նչն է եղել մեր խնդիրը»:
Այս գիշեր Աջարիայում գազատարի վրա առաջացած վթարային իրավիճակի հետևանքով դադարեցվել է Բաթում քաղաքի գազամատակարարումը, հայտնում է Interfax-ը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահն ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Միության բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր:
Այսօր Բաքվում տեղի է ունենալու ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Ադրբեջանի խորհրդարանն այսօր կայացած լիագումար նիստում հաստատել է 2017թ. պետբյուջեի նախագիծը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Բրյուսելի ԵՄ գագաթաժողովում Իտալիան արգելափակել է ՌԴ-ի նկատմամբ 1 տարով պատժամիջոցների երկարաձգումը։ Հռոմը դեմ է եղել նաև Սիրիայում Ռուսաստանի կողմից հնարավոր հանցագործությունների համար պատժամիջոցների ընդլայնմանը։
Հալեպում շարունակվում է ապստամբների և խաղաղ բնակիչների տարհանումը քաղաքի արևելյան շրջաններից։ Անցած գիշեր հրադադարի ռեժիմը չի խախտվել, հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։
Թուրքիայի և Ռուսաստանի վարչապետներ Բինալի Յըլդըրըմն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հալեպի արևելյան շրջաններից խաղաղ բնակիչների ու ընդդիմության զինյալների տարհանման հարցը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագիծը՝ կողմ՝ 93, ձեռնպահ՝ 11 ձայների հարաբերակցությամբ։
Մոսկվայի Բասմաննի դատարանը կալանք է դրել ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի գույքի վրա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը։
ԵՄ գագաթաժողովի մասնակիցները դատապարտել են Ռուսաստանի և Իրանի նպատակաուղղված հարվածները՝ մատնանշելով քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասները, հայտնում է DW-ն։
Բժիշկները ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի նախկին թեկնածու Բեռնի Սանդերսի դեմքից ոչ մեծ չարորակ ուռուցք են հեռացրել, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Հալեպից զինյալներին տեղափոխող ավտոշարասյունը հասել է ապստամբների վերահսկողության տակ գտնվող սիրիական շրջաններ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել նրան Հալեպում զինադադար կնքելու հարցում ներդրած ջանքերի համար, երկու ղեկավարներն էլ համաձայնել են, որ Սիրիայում կողմերը պետք է պայմանավորվեն հրադադարի հաստատման և հակամարտության քաղաքական լուծման շուրջ, հայտնում է Սպիտակ տունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ քննարկել է Սիրիայի Հալեպ քաղաքում ստեղծված իրավիճակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ։
Եթե դա այդպես է կոչվում՝ այո: Ժողովուրդը միշտ ինձ հետ է եղել: Ես կարող եմ կամուրջ հանդիսանալ Հանրապետականների եւ ժողովրդի միջեւ կամ «Բարգավաճ Հայաստանի» եւ ժողովրդի միջեւ: Կարծում եմ՝ ՔԱՔ-ը շատ հուսալի կամուրջ կձգի:
ԱՄՆ Ջորջիա նահանգի նախկին կոնգրեսական, Դոնալդ Թրամփի շտաբի խորհրդական Ջեք Քինգսթոնը Մոսկվա կատարած այցի ժամանակ հասկացրել է, որ հնարավոր է համարում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հարցը, հայտնում է National Public Radio-ն։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի դեմ՝ կապված ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետ, հայտնում է National Public Radio-ն։