Բաժիններ՝

Իրանի նախագահը Մոսկվա կմեկնի 2017թ. հունվարին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Մոսկվա կմեկնի 2017թ. հունվարին։ Այս մասին հայտնում է TASS-ը հղում կատարելով այդ ուղևորության նախապատրաստման ընթացքի հետ ծանոթ աղբյուրին։

«Իրանի նախագահի այցը տեղի կունենա մոտավորապես 1 ամիս անց»,- ասել է զրուցակիցը։

Նա հավելել է, որ դեկտեմբերի վերջին սպասվում է Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի այցը Մոսկվա՝ Ռոուհանիի այցի կազմակերպման նպատակով։

Դեկտեմբերին իրանական Fars գործակալությունը, հղում կատարելով Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիին, հայտնել էր այն մասին, որ Ռոուհանին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվա այցելելու առաջարկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս