
Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղարին անվանել է «տխմար տղա»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Սպիտակ տան ներկայիս մամուլի քարտուղար Ջոշ Էռնստի աշխատանքը։
«Այդ տխմար տղան՝ Ջոշ Էռնեստը, ես չգիտեմ, խոսո՞ւմ է նա արդյոք նախագահ Օբամայի հետ։ Ճիշտ մամուլի քարտուղար ունենալը շատ կարևոր է, քանի որ նա (Էռնեստը) շատ վատ է աշխատում տեղեկատվության տրամադրման առումով»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայում իր կողմնակիցների առաջ։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Նրա խոսքով՝ Էռնեստը «կարող է հաղորդել դրական լուրը այնպես, կարծես դա վատ է հնչում»։
«Նա կարող է ասել տիկնայք և պարոնայք, մենք ամբողջությամբ ոչնչացրել ենք ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը և դա կարող է լավ չհնչել»,- բացատրել է նա։
Այդկերպ Թրամփը պատասխանել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի անհիմն արտահայտություններին «ռուս ցանցահենների» մասին, որոնք իբր կիբերհարձակումներ են իրականացրել Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբի սերվերների վրա։
Մասնավորապես, Էռնեստը պնդել է, որ Թրամփն իմացել է Մոսկվայի կողմից կասկածելի կիբերհարձակումների մասին։