Բաժիններ՝

Թուրքիայի և ՌԴ-ի վարչապետները քննարկել են Հալեպում ստեղծված իրավիճակը

Թուրքիայի և Ռուսաստանի վարչապետներ Բինալի Յըլդըրըմն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հալեպի արևելյան շրջաններից խաղաղ բնակիչների ու ընդդիմության զինյալների տարհանման հարցը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Համաձայն Թուրքիայի վարչապետի աշխատակազմի աղբյուրների՝ զրույցի ընթացքում թուրքական կողմը հույս է հայտնել, որ «Ռուսաստանը կշարունակի օգտագործել ճնշման լծակներ ռազմական գործողությունների մասնակիցների վրա՝ նպատակ ունենալով տարհանումն անցկացնել առավել անվտանգ մթնոլորտում»։

Մեդվեդևն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել հրադադարի ռեժիմի պահպանմանն ու խաղաղ բնակիչների տարհանմանը։
Մեդվեդևն ընդգծել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին և ակնկալում է Անկարայից ներդրում ընդդիմության ուժերի հետ երկխոսության գործընթացում՝ կապված հրադադարի ռեժիմի պահպանման հետ։

Մեդվեդևն ու Յըլդըրըմը համաձայնեցրել են անձանց ցուցակը, որոնց միջոցով կողմերը շփումներ են իրականացնելու միջազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս