Իտալիան ԵՄ գագաթաժողովում արգելափակել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգումը
Բրյուսելի ԵՄ գագաթաժողովում Իտալիան արգելափակել է ՌԴ-ի նկատմամբ 1 տարով պատժամիջոցների երկարաձգումը։ Հռոմը դեմ է եղել նաև Սիրիայում Ռուսաստանի կողմից հնարավոր հանցագործությունների համար պատժամիջոցների ընդլայնմանը։ Այս մասին Բրյուսելում մեկօրյա գագաթաժողովից հետո հայտնել են դրա մասնակիցները։
«Մենք քննարկումներ ենք ունեցել, որոնք, բարեբախտաբար, ավարտվել են առանց տարբերակների ընդունման, որը, ըստ իս, կլիներ սխալ՝ արձագանքել Սիրիայում ու Հալեպում իրավիճակին Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներով»,- ասել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին։
Նրա խոսքով՝ երկրների մեծ մասը համաձայնել է Իտալիայի հետ, որ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը կլիներ սխալ՝ ի հավելումն նրա, որը սահմանվել է վերջինիս նկատմամբ Ուկրաինայում գործողությունների համար։