Բաժիններ՝

Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է 2017թ. պետբյուջեն

Ադրբեջանի խորհրդարանն այսօր կայացած լիագումար նիստում հաստատել է 2017թ. պետբյուջեի նախագիծը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։

Նախագծի համաձայն՝ Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները կանխատեսվում են 16.255 մլրդ մանաթ մակարդակում (այդ թվում՝ կենտրոնացված եկամուտները՝ 15 634 706 հազար մանաթ, տեղական եկամուտները՝ 620 294 հազար մանաթ), ծախսերը՝ 16,9 մլրդ մանաթ։
2017թ. պետբյուջեի պակասուրդի վերին շեմը կանխատեսվում է 645 մլն մանաթ մակարդակում (ՀՆԱ-ի 1,05 տոկոսը)։

Պակասուրդը ծածկելու հիմնական աղբյուրները մասնավորեցումներից գոյացող միջոցներն են, ներքին ու արտաքին փոխառությունները, դրամաշնորհները։
2017թ. Ադրբեջանի պետբյուջեի ծախսերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ պաշտպանություն (2,8 մլրդ մանաթ), գիտություն (118,5 մլն մանաթ), կրթություն (1 733,4 մլն մանաթ), առողջապահություն (745,4 մլն մանաթ), սոցիալական պաշտպանություն և սոցապահովում (2 053,1 մլն մանաթ) և այլն։

Համախմբված բյուջեի եկամուտները կանխատեսվում են 20,02 մլրդ մանաթ մակարդակում, ծախսերը՝ 21,267 մլրդ մակարդակում։

Համախմբված բյուջեի պակասուրդը կանխատեսվում է 1 246,5 մլն մանաթ մակարդակում։
Նավթի գինը 2017թ. Ադրբեջանի պետբյուջեով սահմանվել է 1 բարելի դիմաց 40 դոլար մակարդակում։
Ադրբեջանական 1 մանաթի փոխարժեքը հավասար է 0.57 դոլարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս