Հալեպից զինյալներին տարհանող ավտոշարասյունը հասել է ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններ
Հալեպից զինյալներին տեղափոխող ավտոշարասյունը հասել է ապստամբների վերահսկողության տակ գտնվող սիրիական շրջաններ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Գործակալության թղթակիցը հայտնել է, որ Սիրիայի նախագահի ավիացիան երկու հարված է հասցրել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Ռաշիդին քաղաքի շրջաններին։
Ռաշիդինը գտնվում է Սիրիայի ազատ բանակի վերահսկողության ներքո և սահմանակից է Ռամուսե շրջանին, որտեղ տարհանվողները նստել են ավտոբուսներ ու ուղևորվել են Իդլիբ քաղաք։
Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Կայնակը հաստատել է, որ զինյալներին տեղափոխող առաջին 20 ավտոբուսները արևելյան Հալեպի մարդասիրական միջանցքով Իդլիբ են հասել։