«Ռուսաստանը պատասխան կտա ԱՄՆ-ին ընտրություններին միջամտելու համար». Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի դեմ՝ կապված ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետ, հայտնում է National Public Radio-ն։
«Կարծում եմ՝ մենք անկասկած պետք է միջոցներ ձեռնարկենք, երբ օտար երկրի կառավարությունը փորձում է ազդել մեր ընտրությունների օբյեկտիվության վրա, և մենք միջոցներ կձեռնարկենք»,- ասել է Օբաման։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին կպատասխանի «այն ժամանակ և այն վայրում, որը կընտրի»։
«Ինչ-որ բան հնարավոր կլինի հրապարակայնացնել, ինչ-որ բան՝ ոչ։ Պարոն Պուտինը լավ է տեղյակ իմ զգացումների մասին այդ առնչությամբ, քանի որ ես անմիջականորեն խոսել եմ նրա հետ այդ մասին»,- ընդգծել է Օբաման։
Ավելի վաղ ԱՄՆ-ը մեղադրել էր ՌԴ-ին ամերիկյան քաղաքական կազմակերպությունների ու կառույցների վրա կիբերհարձակումների իրականացման մեջ, որոնց նպատակն ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելն է եղել։