
«2017թ. պլանավորվում է զորավարժությունների անցկացում երկկողմ և եռակողմ ձևաչափերով». Զաքիր Հասանով

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ 2017թ. պլանավորվում է զորավարժությունների անցկացում երկկողմ և եռակողմ ձևաչափերով։
Իր հերթին, Իզորիան ասել է, որ Վրաստանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև անցկացվող համատեղ զորավարժություններին։