Բաժիններ՝

SOCAR-ի գազատարը վթարվել է. Բաթումը զրկվել է գազից

Այս գիշեր Աջարիայում գազատարի վրա առաջացած վթարային իրավիճակի հետևանքով դադարեցվել է Բաթում քաղաքի գազամատակարարումը, հայտնում է Interfax-ը։

Առանց գազի է մնացել մոտ 50 հազար բաժանորդ, դպրոցներում ու մանկապարտեզներում, որոնք ջեռուցվում են գազով, ստիպված են եղել կասեցնել ուսումնական գործընթացը։
SOCAR Georgia Gas-ի աջարական մասնաճյուղի տեղեկություններով՝ ողջ գիշեր և առավոտյան ժամերին տեխնիկական բրիգադները աշխատել են գազատարի վթարված հատվածը վերականգնելու ուղղությամբ։

Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս կսկսվի բնակչությանը գազամատակարարման տրամադրումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031