Բաժիններ՝

Արևելյան Հալեպից ապստամբների տարհանումը կասեցվել է. կողմերը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու մեջ

Արևելյան Հալեպից ապստամբների ու բնակիչների տարհանումը կասեցվել է, Սիրիայի հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու մեջ, հայտնում է BBC-ն։

Սիրիական պետական հեռուստատեսությունն ու բանակը պնդում են, որ ապստամբները փորձել են իրենց հետ տանել գերիներին ու դրանով իսկ խախտել են համաձայնագրի պայմանները։

Ի պատասխան՝ ապստամբները մեղադրում են սիրիական բանակին աջակցող շիա աշխարհազորայիններին տարհանող ավտոբուսների վրա կրակ բացելու մեջ։
Ռուս զինվորականները մինչ այդ հայտարարել են, որ ապստամբների և նրանց ընտանիքների տարհանումը արևելյան Հալեպից ավարտվել է։

«Դուրս են բերվել զինյալների վերահսկողության տակ գտնվող թաղամասերում գտնվող կանայք ու երեխաները»,-Interfax-ը մեջբերել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշեցման ռուսական կենտրոնի հաղորդագրությունը։

Reuters-ը գրում է, որ ապստամբների տեղեկությունները հակասում են այդ տեղեկությանը։ Նշվում է, որ ոչ բոլոր ապստամբ խմբավորումներն են դուրս բերվել քաղաքից։
Ռուս զինվորականների հաղորդմամբ՝ Հալեպում մնացել են միայն արմատական տրամադրված ապստամբները, որոնք չեն ընդունել տարհանման պայմանները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս