Բաժիններ՝

ԵՄ գագաթաժողովի մասնակիցները դատապարտել են Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի գործողությունները

ԵՄ գագաթաժողովի մասնակիցները դատապարտել են Ռուսաստանի և Իրանի նպատակաուղղված հարվածները՝ մատնանշելով քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասները, հայտնում է DW-ն։

Այս մասին ասվում է ԵՄ գագաթաժողովի արդյունքներով ընդունված եզրափակիչ հայտարարության մեջ, որը իր աշխատանքն ավարտել է երեկ ուշ երեկոյան։
Եվրամիության անդամ երկրները պահանջել են սիրիական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերից անհապաղ օգնություն տրամադրել Հալեպի մարդկանց, ինչպես նաև ապահովել միջազգային դիտորդների մատչումը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ ռազմական հանցագործությունների մեղավոր զինվորականները պետք է պատժվեն։ Նրա խոսքով՝ գագաթաժողովում տեղի է ունեցել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների «էմոցիոնալ» քննարկում, սակայն ընդհանուր դիրքորոշում չի մշակվել։

«Ընդ որում՝ պարզ է դարձել, որ տարբերակներից ոչ մեկը բացառված չէ»,- հավելել է Մերկելը։

Նրա կարծիքով՝ համաշխարհային հանրությունը ո՛չ գումար ունի, ո՛չ քաղաքական կամք Հալեպի բնակիչներին օգնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս