Բաժիններ՝

«Մոսկվան և Բաքուն լուծել են վիճահարույց մի շարք հարցեր». Ռոգոզին

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այսօր հայտարարել է, որ Մոսկվան և Բաքուն լուծել են մի շարք հարցեր, որոնք ավելի վաղ բարդ բանավեճերի տեղիք էին տվել, հայտնում է RIA Novosti-ն։

Նա նաև Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովին հրավիրել է մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք էներգետիկ ֆորումին։

Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Նիստի արդյունքը պետք է լինի երկու երկրների միջև նիստի արձանագրության ստորագրումը։

«Մենք շատ ժամանակ ենք ծախսել բանակցությունների վրա, լուծել ենք մի շարք հարցեր, որոնք հարուցել են բարդ բանավեճեր։ Օգտվելով առիթից՝ ես ձեզ հրավիրում եմ մասնակցել Սանկտ Պետերբուրգում 2017թ. հունիսի 1-3-ը կայանալիք XXI էներգետիկ ֆորումին»,- ասել է Ռոգոզինը Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովին։

Ավելի վաղ «Կոմերսանտ» պարբերականը հայտնել էր, որ բացի համագործակցության ընդհանուր հարցերից, օրակարգում առանձնանում է երկու հանդիպում՝ Ռոգոզինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկումները սպառազինությունների հարցերով, որոնց պետք է մասնակցի նաև ռազմա-տեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Բոյցովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս