Երեկ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները տեղի են ունեցել գրեթե միաժամանակ քաղաքի 6 կետերում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսին:
168.am-ի հարցին, թե Իսլամական պետությունը սպառնացել էր նաև Ռուսաստանին՝ տեսանյութի միջոցով, հնարավո՞ր է Փարիզի սցենարն այնտեղ էլ լինի, արաբագետը պատասխանեց. «Չեմ բացառում, որ նման սցենարներ կարող են կրկնվել աշխարհի յուրաքանչյուր հատվածում: Փարիզի գործողությունները ցույց տվեցին, որ, մեծ հաշվով, ֆրանսիական իշխանությունները պատրաստ չէին դրանց: Հնարավոր է՝ չսպասես ինչ-որ մեկից, որ նման գործողություններ կիրականացնի, բայց այդ գործողությունները տեղի ունենան: Այնպես որ` նման սպառնալիք աշխարհի յուրաքանչյուր հատվածում իսլամականներից սպասելի է»:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը Իսլամական պետության հիմնական թիրախներից չէ, սակայն, ըստ նրա՝ գտնվում ենք վտանգավոր խաչմերուկում:
ԱՄՆ-ի ու Գերմանիայի ԱԳՆ ղեկավարներ Ջոն Քերին ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել են Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոց, որտեղ գտնվում է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հայտնում է TASS-ը:
Twitter-ում հայտնվել են կադրեր հակաահաբեկչական օպերացիայից, որն այս գիշեր իրականացրել է Ֆրանսիայի ոստիկանությունը «Բատակլան» համերգասրահում: Այդ օրը ելույթ էր ունենում ամերիկյան Eagles of Death Metal ռոք խումբը:
Այսօր առավոտից կրկին «Այո և ոչ» ռեալիթի շոուի մասնակից քարոզիչները մարզերում ժողովրդին համոզում են այո կամ ոչ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին: Այժմ նրանք Արագածոտնի մարզի Ապարան համայնքում են: Այնտեղ եկավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ու միացավ հավաքված գյուղացիներին: Սակայն, պարզվում է՝ Հ. Աբրահամյանի այցը քարոզարշավի շրջանակներում չէր:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն իրենց ցավակցություններն են հայտնել ֆրանսիացի ժողովրդին՝ կապված Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, որը խլել է գրեթե 150 մարդու կյ
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով իրանական կողմը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Ֆրանսիա, Իտալիա ու Վատիկան, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, հայտնում է Reuters-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Փարիզում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որոնցից 3-ը տեղի են ունեցել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի ու Գերմանիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը:
Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ:
«Եթե այդ «ճառասացները» ենթադրում են, որ «հասարակ ժողովուրդը» չի կասկածում իրենց անկեղծությանը, ապա նրանք վատ կարծիքի են մեր քաղաքացիների մասին»:
AFP գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Փարիզում սպանվել է ութ ահաբեկիչ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 4 զինյալ է սպանվել Փարիզի «Բատակլան» համերգասրահը գրոհելու ժամանակ, որը ձեռնարկել էին ֆրանսիական ոստիկանները:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությունը Փարիզում ահաբեկչությունների կամապկցությամբ
Չնայած հաշված օրերն են մնում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ավարտին, սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման հիմնադիրներից Րաֆֆի Հովհաննիսյանը երբ կվերադառնա Հայաստան:
Փարիզի 7 շրջաններում երեկ երեկոյան գրեթե միաժամանակ տեղի են ունեցել ահաբեկչություններ՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, ինչի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, սպանվել է նվազագույնը 140 մարդ:
Այս գիշեր Ֆրանսիայի մայրաքաղաքը ենթարկվել է մի շարք զինված հարձակումների ու պայթյունների, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 120 մարդ:
Այսօր հաստատվել են ԴԱԻՇ-ի գլխավոր մեդիադեմքի սպանության մասին լուրերը:
Քրդական զինված խմբավորումներին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Իրաքի հյուսիսում գտնվող ռազմավարական կարևոր Սինջար քաղաքի նկատմամբ:
Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի մեկնարկից սկսած՝ իշխանությունը հետևողականորեն առաջ է մղում այն գաղափարը, որ այդ փոփոխությունները խաղաղ իշխանափոխության հնարավորություն են ստեղծում:
«Այն, որ միանշանակ է, որ ամբողջ տարածաշրջանը, քարտեզը գտնվում է շարժման մեջ և ոչ մի այց ու քննարկում պատահական չէ, և հատկապես հիմա, որ հայտնում են, թե Ստեփանակերտի օդանավակայանը կարելի է օգտագործել ռուսական զինված ուժերին տրամադրելու համար, սա խոսում է այն մասին, որ, իհարկե, բանակցություների ինչ-որ գաղտնի գործընթաց է տեղի ունենում, որը մեզ համար հայտնի ու հասանելի չէ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Իհարկե, ես խիստ բացասաբար եմ վերաբերվում և անթույլատրելի եմ համարում նման սենսացիոն նյութերի հրապարակումը»,- 168.am-ի հետզրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի ՀՀ այցից հետո Արցախի ազատագրված տարածքները հանձնելու շուրջ ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումները և ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հայտարարությունը, թե չի բացառվում, որ կգա մի պահ, երբ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կոմպրոմիսային լուծման շրջանակներում կհանձնվեն Ադրբեջանին:
ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Սիրիայում նոյեմբերի 11-12-ը իրականացրել են 107 մարտական թռիչք, որի ընթացքում ոչնչացրել են ահաբեկիչների 298 օբյեկտ:
«Հարցն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է Մոսկվային ասեր՝ այո, ես պետք է մնամ, որպեսզի տեր կանգնեմ ԵՏՄ մտնելու մասին կայացրած միահեծան որոշմանը, իսկ մնալու մեխանիզմը սա է: Հասարակության մեջ նման պահանջ չկար, իսկ Դաշնակցությունը նույնիսկ չէր էլ երազում, որ իրեն հնարավորություն կընձեռնվի դուրս գալ ասպարեզ և տեր կանգնել 90-ական թվականների իր առաջարկություններին: Այսինքն՝ քաղաքական մոտիվացիան կարևոր է պարզելու համար ինչ հետևանքներ կունենա տվյալ քաղաքական նախաձեռնությունը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է եվրոպացիներին այն բանում, որ նրանք փակում են իրենց դռները փախստականների առաջ:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ պետություն է հռչակված: Եվ, լինելով անկախ պետություն, ինչ կուզի, կանի՝ իր շահերից ելնելով: Եթե ինքը ինչ-որ հարաբերությունների մեջ է մտնում Ռուսաստանի Դաշնության հետ, դա Ռուսաստանի Դաշնության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է զբաղվենք Հայաստանին վերաբերող պրոբլեմներով»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանցի քաղբանտարկյալ Արիֆ Յունուսին երեկ բանտից ազատելու հետ, հայտնում է Turan-ը:
Այսօր Շանգալի պաշտպանության ուժերը եզդիական մյուս ջոկատների, քրդական ուժերի, ամերիկյան օդուժի օգնությամբ ազատագրեցին Իրաքի Եզդիաբնակ Շանգալ նահանգի կենտրոնը Շանգալ «Սինջար» քաղաքը, որի համար շնորհավորում եմ ամբողջ աշխարհի եզդիներին, Հայաստան աշխարհին, բոլոր նրանց ում համար թանկ է եղել եզդիների ճակատագիրը:
«Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի իրականացումը չի կորցնում դինամիկան, այն լիարժեքորեն համապատասխանում է Ռուսաստանի ու Թուրքիայի հետաքրքրություններին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մի շարք արդիական հարցերի, շոշափել միջազգային ահաբեկչության թեման։ Կարեն Միրզոյանը հիշեցրել է, որ ԼՂՀ-ն բախվել է այս խնդրին դեռևս 1991-1994 թթ․, երբ Ադրբեջանը խախտելով միջազգային իրավունքի նորմերը Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին է ներգրավել հազարավոր օտարերկրյա վարձկանների, այդ թվում՝ տարբեր ահաբեկչական խմբավորումներից։