«Ես ուզում եմ զգուշացնել, որ մենք լուրջ բաներ ենք ասում, սա կարող է ձախողման սկիզբ լինել». Հրանտ Բագրատյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ առաջին ընթերցման ժամանակ առաջարկներ էին ներկայացվել տարբեր պատգամավորների՝ Էդուարդ Շարմազանովի, Հայկ Բաբուխանյանի և Հրանտ Բագրատյանի կողմից։

«Այդ առաջարկությունները քննարկման առարկա դարձվել են, և խնդիրը ոչ թե այդ առաջարկությունների հետ սկզբունքային անհամաձայնությունն է, այլ ինստիտուցիոնալ առումով կառավարության դիրքորոշումն անվանումների մասով պատկերացումն այդպիսին է, որովհետև կա նաև որոշակի տեսլական՝ ծրագրի հետ կապված։ Այդ առաջարկությունները քննարկման առարկա դարձվել են հետագայում ինստիտուցիոնալ վերանայման շրջանակներում դրանց անդրադարձ կատարելու համար»,- նշեց նախարարը։

Պատգամավոր Հրանտ Բագրատյանն արձագանքեց՝ ասելով. «Մենք ձեզ նորմալ  առաջարկություն ենք արել, ասում եք՝ քննարկել ենք, հարմար է, հետո տեսլականը չի բռնում, հետո կբերենք… Սա ինձ համար անհասկանալի է, սա ինձ համար վատ մեկնարկ է, ես ուզում եմ զգուշացնել, որ մենք լուրջ բաներ ենք ասում, սա կարող է ձախողման սկիզբ լինել, կամ էլ՝ եթե ասում եք՝ մեր տեսլականն ունենք, սկզբից ծրագիրը բերեիք,  հետո՝ կառուցվածքը։ Այսպես չի լինում, նման գործերն այսպես չեն արվում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930