«Նոր կառավարությունը հնի շարունակողն է». Էդուարդ Շարմազանով

Կառավարության կազմը կամբողջանա 1-2 օրից, պաշտոնակատարներ այլևս չեն լինի, կլինեն նախարարներ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա` նշանակումների ժամկետները չեն խախտվում, մնում է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների նշանակումը, և նախագահն իր սահմանադրական իրավունքների համաձայն՝ ժամկետների մեջ նշանակումները կանի:

«Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանում նոր կառավարությունը հնի շարունակողը չէ, լրիվ նոր կառավարություն է, և քաղաքական պատասխանատուն այլ է, այդպես չէ: Սա սեպտեմբերյան բարեփոխում է, փոփոխությունների փուլ է, որի մեկնարկը տրվել է դեռևս դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեով, և փետրվարի 12-ին՝ նախագահի ելույթով»,- ասաց Է.Շարմազանովը` հավելելով, որ, ինչպես Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կառավարությունների, այդպես էլ Կարեն Կարապետյանի կառավարության քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն է:

Մանրամասները` տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս