Թուրքիայում առգրավվել է 60 գործարարի գույք
Թուրքիայում առգրավվել է 60 գործարարի գույք, որոնք մեղադրվում են իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման ֆինանսավորման մեջ, հայտնում է թուրքական Milliyet թերթը։
Թերթի տվյալներով՝ ավելի քան 200 ընկերություն տուգանվել է 2.7 մլրդ լիրայի չափով։ Մեղադրանքը դարձյալ նույնն է՝ ֆինանսական աջակցություն Գյուլենի շարժմանը։
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին համարում են երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ․