![](/banners/BeFunky-design.jpg)
«ԱՄՆ-ն ճանաչում է Ադրբեջանի հանրաքվեի արդյունքները». ԱՄՆ Պետդեպ
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/9f94b0d1b5795f7c297ca8ce892a8aee.jpg)
ԱՄՆ-ն ընդունում է Ադրբեջանի հանրաքվեի արդյունքները և մտադիր չէ միջամտել հանրապետության ղեկավարի լիազորությունների ժամկետի մասին հարցին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։
«Մենք չէ, որ պետք է թելադրենք, թե այդ ժողովրդավարական գործընթացի ինչ արդյունքներ կարող են լինել կամ չլինել, բացառությամբ նրան, որ այնտեղ, որտեղ կա խախտում, դրանք պետք է հետաքննվեն, իսկ որտեղ լինում են խոչընդոտներ այդ գործընթացում, պետք է ուսումնասիրվեն և բարելավվեն … Մենք չենք կարող թելադրել լիազորությունների ժամկետի սահմանափակում»,- հայտարարել է Թոները ճեպարզրույցի ժամանակ։
Այդկերպ նա պատասխանել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը հանրաքվեում ընդունված նորմերը համարում է ժողովրդավարական։
Գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ը հետագայում ևս մտադիր է աշխատել Ադրբեջանի հետ՝ «բարելավելու ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը»։