 
                        Սյունիքի մարզպետարանը հերքել է Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը
 
                                    Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, թե ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առողջական խնդիրներով պայմանավորված հրաժարականի դիմում է ներկայացրել, ապատեղեկատվություն է՝ զուրկ որևէ հիմքից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տ եղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է իր աշխատանքային առօրյան՝ սովորական բարձր ինտենսիվությամբ: Մտացածին և չհիմնավորված լուրերի տարածումը ոչ միայն անընդունելի է, այլև ոչ հարիր՝ անաչառ տեղեկատվություն ներկայացնելու հավակնություն ունեցող լրատվամիջոցին»,- ասվում է մարզպետարանի հազորդագրության մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        