Բաժիններ՝

ԱՄՆ-ը Գյուլենի արտահանձնման հարցին կպատասխանի մի քանի օրից. Թուրքիայի արդարադատության նախարար

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հույս ունի իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ժամանակավոր կալանավորման մասին ԱՄՆ-ից պատասխան ստանալ «մեկ-երկու օրվա ընթացքում»։ Այս մասին նա հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում։

«Սեպտեմբերի 10-ին մենք ԱՄՆ իշխանություններին հարցում ենք ուղարկել, որտեղ նշել ենք Գյուլենի շտապ կալանավորման անհրաժեշտությունը։ Ամերիկյան կողմը, ինչպես սպասվում է, մեզ կհայտնի ընդունված որոշման մասին 1-2 օրվա ընթացքում»,- ասել է նախարարը։

Բոզդաղը հիշեցրել է, որ Նյու Յորք կատարած վերջին ուղևորության ընթացքում Թուրքիայի նախագահը բանակցել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ։ «Բայդենը հայտնել էր, որ մեր կողմից սկսել են հասնել հուլիսի 15-ին հեղաշրջման փորձին Գյուլենի առնչության վերաբերյալ կոնկրետ վկայություններ»,- ասել է նա։

Թուրք նախարարը հայտնել է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում իր գերատեսչությունը «ամերիկյան իշխանություններին հարցում կուղարկի հանդիպման կազմակերպման մասին»։

«Հենց որ որոշում ընդունվի նման հանդիպման կազմակերպման մասին, ես կգնամ ԱՄՆ՝ քննարկելու Գյուլենի ժամանակավոր կալանավորման հարցերը»,- հայտնում է Բոզդաղը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս