Բաժիններ՝

ԱՄՆ Պետդեպը հայտարարել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցը Թուրքիայի հետ քննարկելու մտադրության մասին

ԱՄՆ-ը շարունակում է սերտորեն համագործակցել Թուրքիայի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցում՝ չնայած որոշ դժվարություններին, որոնք առկա են երկու երկրների հարաբերություններում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները ճեպազրույցի ժամանակ։

Մասնավորապես, կողմերը քննարկելու են այդ հարցերը ԱՄՆ փոխպետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Թուրքիա այցի շրջանակում։

«Մենք կշարունակենք կոորդինացիան թուրքական իշխանությունների հետ, որը տեղ էր գտել անցած շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Որքանով տեղյակ եք, ԱՄՆ փոխպետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիայում է կառավարության և զինվորականների ներկայացուցիչների խմբի հետ։ Մենք կաշխատենք Թուրքիայի հետ՝ երկնքում կոնֆլիկտներից խուսափելու համար, կկորդինացնենք նրանց սահմանների պաշտպանությունը ԴԱԻՇ-ից»,- ասել է նա՝ պատասխանելով Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների մասին հարցին՝ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման մասին խնդրահարույց հարցի լույսի ներքո։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ այցի ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-28-ը, Բլինկենը հանդիպելու է Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս