Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ, հակառակի վերաբերյալ տեղեկատվությունը սուտ Է, հերյուրանքներ ու սադրանքներ:
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երեք հանգուցային թեկնածուների դիրքերը կայունություն են դրսեւորում եւ վերջին մեկ օրում փոփոխություններ չեն կրել:
Հինգ մարդ է զոհվել Հյուսիսային Ուելսի Սնոուդոնիա տարածաշրջանում ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Կալանավայրից ուղարկված նամակում Դեմիրթաշը հայտարարել է, որ այդպիսով իրենք ցանկանում են ուշադրություն հրավիրել բանտում տիրող վիճակի վրա:
Այսօր՝ մարտի 30-ին, կայացել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական նիստը:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հեռանալ Պարսից ծոցից եւ չձանձրացնել տարածաշրջանի երկրներին, տեղեկացնում է Mehr գործակալությանը:
Թուրքական «Habertürk» լրատվակայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից կառավարությանը ներկայացրած վերջին զեկույցից: Ըստ դրա՝ Կանադա տեղափոխվելու նպատակով Գյուլենն իր մարդկանց պատվիրել է հնարավորինս արագ վաճառել Փենսիլվանիայում գտնվող իր կալվածքները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
«Ես ընտրական այս գործընթացներին չեմ մասնակցում, դրա համար կոռեկտ չի լինի, որ ես մեկնաբանեմ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հրաժարվելով մեկնաբանել դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից ցուցակագրումների փաստը։
«Ի տարբերություն մյուս ընտրությունների՝ քարոզարշավի լուսաբանումը հաճելիորեն տարբերվում էր մյուսներից, մամուլը բավականին համաչափ և օբյեկտիվ մեկնաբանում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է կատարել Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման խնդրով շփման խմբի բոլոր որոշումները եւ ապրիլի 1-ից դադարեցնել կրակը Դոնբասում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բաց նամակ է ուղարկել եվրոպական երկրների քաղաքացիներին, որում ընդգծել է Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների պահպանման կարեւորությունը։
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 3-ին հանդիպում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգում, տեղեկացնում է «ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հայտարարել է, որ Brexit-ի շուրջ բանակցությունները պետք է լինեն հստակ ու կառուցողական:
Ն. Փաշինյանի խոսքով՝ այն, ինչ զիջում է եղել տարբեր տարիներ շարունակ, դրա անունը դրել են փոխզիջում. «Երբ Ալիևն ասում է, որ Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի մոտ չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում փոխզիջման մասին խոսելը նշանակում է՝ Ադրբեջանին մոտեցնել Ստեփանակերտին, Երևանին, Սևանին»:
«Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ստորագրել ԼՂՀ հակամարտության լուծում առաջարկող բոլոր տեսակի փաստաթղթերի տակ՝ միայն ազատվի Ղարաբաղի խնդրի բեռից, սա է իրականությունը, իսկ Ղարաբաղը հանձնելու՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ցանկությունը ի հայտ է եկել դեռևս 1997թ. Ժելեզնովոդսկից»:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ին իր անդամակցության դադարեցումը փոխհատուցելու համար խոշոր դրամական գումարներ չի վճարի Եվրամիությանը:
«Եթե այն քաղաքացիները, որ մեզ հետ անձնական շփումներում հավաստիացրել են, որ քվեարկելու են մեր օգտին, գնան ու իսկապես քվեարկեն մեր օգտին, մենք ընտրություններում կհաղթենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան մարտերի տարելիցի կապակցությամբ ՌԴ-ն հանդես է գալու հայտարարությամբ:
«Ադրբեջանը մշտապես ձգձգում է հակամարտության լուծումը` ավելացնելով սպառազինությունը, տարածելով հայատյաց հռետորաբանություն բոլոր մակարդակներով: Ատելության այդպիսի մակարդակով, իհարկե, ղարաբաղյան հարցում սեփական հասարակությանը պատրաստել փոխզիջումային լուծման ուղղակի անհնար է: Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ շատ դժվար է համադրել բացարձակապես միմյանց ից տարբերվող կառավարման համակարգերը, որոնք գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում»:
«Մենք անդադար երկխոսություն ունենք ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մի շարք ուրիշ գործընկերների հետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի արդիականացման համար: Մենք գնում ենք ամենատարբեր սպառազինություն` ելնելով զինված ուժերի զարգացման մեր պլանից»,- ասել է Սարգսյանը:
Վախճանվել է ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր, նշանավոր խորհրդային եւ ամերիկացի ֆիզիկոս Ալեքսեյ Աբրիկոսովը, տեղեկացնում է «Էխո Մոսկվի»-ն:
Համապետական մասշտաբով արդեն ակնհայտ են երկու ֆավորիտները` ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը, որոնք էլ միմյանց միջև կվիճարկեն առաջին և երկրորդ տեղերը: Կատաղի պայքար է գնում երրորդ հորիզոնականի համար, որին հավակնում են միանգամից 5 քաղաքական ուժեր` «Ելքը», «Կոնգրես-ՀԺԿ»-ն, Դաշնակցությունը, ՀՎԿ-ն ու ՕՐՕ-ն:
Ադրբեջանի բաց, սոցցանցային աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 28-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյն Թոֆիգ օղլու Մամմադովը (Hüseyn Tofiq oğlu Məmmədov) ընկել է տանկի տակ և մահացել:
Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որևէ նոր բան չի ասել: Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ: Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»:
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները մայիսի 26-ին կհանդիպեն Կազանում, իսկ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը սեպտեմբերին կկայանա Մոսկվայում:
«Մենք կարծում ենք, որ սա թուլացնում է կազմակերպությունը, հատկապես, երբ կազմակերպության անդամ երկրները շատ չեն: Դրա համար, ես կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք դեռ աշխատելու տեղ ունենք»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայում ծավալված գործունեության շուրջ աղմուկը շարունակում է մեծանալ:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 23-ից մինչև 29-ը գրանցված երկրաշարժերից 21-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
ԱՄՆ-ի դոլարը մարտի 30-ի առավոտյան Մոսկվայի սակարանում սակարկությունների բացվելիս նորացրել է 2015 թվականի հուլիսից ի վեր նվազագույն ցուցանիշը՝ 56,55 ռուբլուց ցած իջնելով նավթի գների աճի ֆոնին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: