Բաժիններ՝

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ ութ երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 23-­ից մինչև 29-­ը գրանցված երկրաշարժերից 2-1­ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:

Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 1-­ի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մարտի 29-­ին, ժամը 13:00­-ին, M=2.1 Ճամբարակ քաղաքից 10 կմ հարավ­արևելք:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 8 երկրաշարժ: Մարտի 23-­ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 41 կմ դեպի հյուսիս­ արևմուտք տեղի է ունեցել 3­4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ, որին հաջորդ օրը հետևել են 4­5 բալ (մագնիտուդ 3.5), 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6 և 2.3) ստորգետնյա ցնցումներ:

Մարտի 23­-ին Թուրքիայի Վան քաղաքից 16 կմ դեպի հյուսիս­արևմուտք գրանցվել
է 3­4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ, նույն օջախային գոտում մարտի 25-­ին հաջորդել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) ստորգետնյա ցնցում: Մարտի 24-­ին Թուրքիայի Հորասան քաղաքից 11 կմ դեպի հարավ­արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 5­6 բալ (մագնիտուդ 4.0):

Մարտի 26­-ին 4­5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.6) երկրաշարժ է տեղի ունեցել Իրան­Թուրքիա սահմանային գոտում, որի էպիկենտրոնային գոտին գտնվում էր Սալմաստ քաղաքից 45 կմ դեպի հյուսիս­արևմուտք:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ, երկուսն էլ՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում: Մարտի 27­-ին Ռուսաստանի Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 910 կմ դեպի արևելք, իսկ մարտի 29-­ին՝ 504 կմ դեպի հյուսիս տեղի են ունեցել, համապատասխանաբար 6.1 և 6.6 մագնիտուդերով երկրաշարժեր: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս