Մերձավոր Արեւելքի իրադրության երկարաժամկետ կայունացման կարեւորագույն պայմանը ձգձգվող պաղեստինյան խնդրի լուծումն է:
Եվրահանձնաժողովն արգելափակել է Եվրամիության ֆոնդային շուկաների խոշորագույն գործարկուների՝Deutsche Borse-ի եւ Մեծ Բրիտանիայի London Stock Exchange-ի միավորման գործարքը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելությունից՝ կապված այդ երկրում ահաբեկչության սպառնալիքի աճի հետ: Այս հայտարարությունը տեղադրված է Պետդեպի կայքում:
Հայ-իրանական երկաթգծի կառուցումը դեռեւս քննարկման փուլում է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ կա գործող կոնցեսիոն պայմանագիր մի ընկերության հետ, որի շրջանակներում մենք քննարկումներ ենք ծավալում ներդրողների եւ կոնկրետ այդ ընկերության հետ: «Համապատասխան ֆինանսավորում լինելու դեպքում առաջընթաց կնկատվի այդ ուղղությամբ»,- ասաց նախարարը:
Ի պատասխան մարտի 24-ի SUT.am կայքի հրապարակման (որում բացահայտվում է դպրոցների և մանկապարտեզների 114 տնօրեննրի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը իշխող Հանրապետական կուսակցության օգտին), Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ «114 դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն 1 է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ»:
Միությունը թեև իր 20-ամյա գործունեության ընթացքում մշտապես զերծ է մնացել երկրում տեղի ունեցած նախընտրական գործընթացներում հրապարակային դիրքորոշում արտահայտելուց, այդուհանդերձ, նկատի ունենալով գործող կառավարության՝ Հայաստանի տնտեսության առողջացմանը, առկա ներուժի նպատակային զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական կարևորագույն ծրագրերի իրականացմանը միտված քայլերը, անհրաժեշտ է համարում սատարել ներկա կառավարությանը և իշխանությունների որդեգրած արմատական բարեփոխումների քաղաքականությանը։
«Մադրիդյան և կազանյան փաստաթղթերը մեր երազանքի փաստաթղթե՞րն են, իհարկե, ոչ, բայց այդ փաստաթղթերը հի՞մք են հասնելու մեր նպատակներին, այո: Մեր նպատակն է հասնել հայ ժողովրդի 1988 թվականի արդար դատի իրականացմանը: Մենք շատ լավ հիշում ենք, թե այդ ժամանակ Ազատության հրապարակում ինչ էին պահանջում մեր հայրերը՝ Երևանում ու նաև ստեփանակերտցիները: Մենք այդ ճանապարհին կարևոր քայլը կատարել ենք ու անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասաց նա:
«Արտաքին լսարանին ուղղված էին այն մեսիջները, որ վերջին տարիներին մենք բավականին վերազինվել ենք, ու արդեն այսօր մեր առաջնագիծն ավելի ամուր է: Հայաստանի Հանրապետությունն Ա րցախի անվտանգության երաշխավորն է ու Հայաստանը ջանք չի խնայելու Արցախի անվտանգության ապահովման գործում: Եթե դրա համար անհրաժեշտ լինի դիմել «Իսկանդեր»-ի օգնությանը, մենք դա կանենք»:
«Մեր վարկանիշը կերևա ապրիլի 2-ից հետո, երբ հայտնի կլինեն ընտրությունների արդյունքները: Որքան մեզ ձայն տան, այնքան էլ կլինի մեր վարկանիշը»,- նշեց Շարմազանովը:
Ինձ համար բարոյական հարցը սա է միայն: Նաև հարցնենք՝ Արամ Սարգսյան Հ-ն ու Էդմոն Մարուքյան Լ-ն էլ են նույն կարծիքին, նրանք էլ են Դաշնակցությանը դաշնակ ասում, նրանք էլ են ոչ մեկի հետ չհամագործակցելու մտասևեռումով տառապում:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել «Ուրվագիծ» հաղորդաշարին:
Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը տնային կալանքի է ենթարկել շինարարարության գծով Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին, որին կասկածում են խարդախության մեջ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:
Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի՝ մարտի 29-ին սպասվող պաշտոնական ծանուցման կապակցությամբ Եվրամիությունը հռչակագիր է պատրաստել հանրակցության անդամ 27 երկրների ղեկավարների անունից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին:
Ականատեսները տեսագրել են Peruvian Airlines ավիաընկերության Boeing 737-300-ը, որում հրդեհ է բռնկել Պերուի Խաուխա քաղաքի Francisco Carle օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել է 1,897 միլիոն, ինչը մոտավորապես 12 հազարով ավելի է, քան սահմանվածէր նախորդ հրամանագրով:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ՝ Պենելոպայի նկատմամբ պաշտոնական հետաքննություն է սկսվել կեղծարարությամբ աշխատանքի տեղավորվելու գործով, տեղեկացնում է BFM TV-ին:
Թուրքիայի բանտերում այս պահին կա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 498 անդամ, որոնցից 470-ը կալանավորված են., իսկ 28-ը` դատապարտված:
Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում գյուլենականներին լրտեսելու մասին մեղադրանքների առնչությամբ:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Միացյալ Նահանգների քաղաքացիներին նախազգուշացրել է Թուրքիա ուղեւորություններ կատարելու վտանգ մասին այդ երկրում աճող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն հրամանագիր է ստորագրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի վերաբերյալ իր նախորդի՝ Բարաք Օբամայի ընդունած միջոցները չեղյալ հայտարարելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է նամակ՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին ԵՄ իշխանություններին ուղղված ծանուցմամբ։
Ստամբուլի հանրապետական դատախազությունը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետաքննության շրջանակում ութ մարդու կալանավորելու մասին որոշում է կայացրել:
Ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել կարգավորման նկատմամբ մեր մոտեցումներում։ Ներկայացվող սկզբունքները համահունչ չեն իրականությանն ու մեր կարիքներին, առավել ևս՝ Արցախի նկատմամբ ագրեսիայի պայմաններում միջազգային հանրության իներտության ֆոնին։ Սա առանցքային հարց է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար։
Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրքերը գնալով թեժանում են: Խոզնավարում տեղակայված ընտրական հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Հրայր Ալավերդյանի մեքենայի վրա ինչ-որ մարդիկ խոտ էին դրել, շուրջբոլորը բենզին լցրել՝ հասկացնելով, որ հաջորդ անգամ կայրեն այն:
«Սերժ Սարգսյանն այս ընտրություններում ոչ մեկին ոչինչ չի վստահում։ «Եթե նախկին ընտրությունների ժամանակ, անգամ նախագահական, ընդամենը սրբագրումներ էր կատարում` ուշ ժամի մի քանի րոպեով գալով շտաբ, հիմա անձամբ է գնում` տեղերում նայելու-ստուգելու»։
Արդեն իսկ մեկնարկել է գրազների «փուլը»՝ ապրիլի 2-ին ո՞վ որքան ձայն կստանա: ՀՀԿ-ում համոզված են, որ իրենք կստանան 41-46 տոկոս ձայն, ԲՀԿ-ն՝ 22-27 տոկոս, ՀՅԴ-ն` 8-11, «Ելքը»՝ 7, «Հայկական վերածնունդը»` 5: «Իշտահներին քացախ»,- արձագանքում են ԲՀԿ-ականները։
Այդ գումարները Ծառուկյանին խոստացել են Հայաստանում ներդնել Դուբայի և Քաթարի շեյխերը, որոնց հետ նա ունի վաղեմի ընկերական բարեկամություն և բազմամիլիոնանոց բիզնեսներ այդ երկրներում։
Պետական գերատեսչություններից՝ նախարարություններից և այլ հիմնարկներից ՀԺ-ն ահազանգ է ստացել, որ ՀՀԿ գրասենյակից սոցհարցման անվան տակ փորձում են իրենցից ճշտել, թե որ կուսակցությանը կամ դաշինքին են ընտրելու:
Դերասանուհի Սառա Փոլսոնը հայտարարել է «Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալի առաջիկա յոթերորդ եթերաշրջանում այնպիսի մի հակասական մարդու մարմնավորելու ցանկության մասին, որպիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է: