ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է նաև Հալեպի ազատագրման մասին լրագրողներից մեկի հարցին։
Համացանցում տեղադրվել է բեռլինյան տաքսիներից մեկի ավտոռեգիստրատորի տեսագրությունը, որը Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ահաբեկչության ժամանակ անցել է այդ հատվածով, հայտնում է The Guardian-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններին։
Միանգամից 4 մարդ է մահացել Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզում անտիֆրիզ (հակասառուցիչ) խմելու հետևանքով։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությունը։
Նվազագույնը 88 խաղաղ բնակիչ է զոհվել 2 օրում Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի շրջանին թուրքական ավիացիայի գործողությունների հետևանքով, հայտնել է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցով դիտորդական կենտրոնը։
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառի ամբոխին վրաերթ կատարած կասկածյալը՝ Անիս Ամրին, սպանվել է այսօր Միլանում։
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում հակաահաբեկչական ստուգայցի շրջանակում 31 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ԴԱԻՇ-ի գործունեությանն առնչություն ունենալու մեջ։
Նյու Յորքի կենտրոնում 33-հարկանի երկնաքերում ծագած հրդեհի հետևանքով տուժել է 24 մարդ։
Իրկուտսկում կեղծ օղու թունավորման գործի շրջանակում ձերբակալվածների թվում չկան «Բոյարիշնիկի» արտադրողներ, Interfax-ին հայտնել են Իրկուտսկի Լենինսկի շրջանային դատարանի ներկայացուցիչը։
Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը։ Պուտինը մեծ մամուլի ասուլիս է տալիս արդեն 12-րդ անգամ։
Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը ներկայացնող Փերվին Բուլդանը, որը ձերբակալվել էր թուրքական ոստիկանության կողմից, վկայությունների տալուց հետո ազատ է արձակվել, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը։
Թուրքիան չի կարող չարձագանքել ուժերի գործողություններին, որոնք սպառնալիք են ներկայացնում երկրի համար։ Մենք արել ենք այն, ինչ պետք է անեինք, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարանում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ավստրալիայի ոստիկանությունը կալանավորել է մի քանի կասկածյալի, որոնք մեղադրվում են Սուրբ Ծննդին Մելբուռնում մի քանի պայթյուն կազմակերպելու մեջ։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի զինվորականների հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է նվազագույնը 30 հուսիթ։ Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։
Իրանը ձգտում է մերձենալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), ազատ առևտուր անել միության հետ։ Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին Բիշքեկում Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ հանդիպման ընթացքում։
Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը ներկայացնող Փերվին Բուլդանը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը։
Երեկ երեկոյան, երբ հայտարարվեց, որ արևելյան Հալեպն ամբողջությամբ ազատագրվել է զինված խմբավորումներից, մարդիկ, անտեսելով անձրևային եղանակն ու քամին, դուրս եկան քաղաքի փողոցներ՝ տոնելու իրենց կյանքի վերջին 5 տարիների երևի թե ամենանշանակալի իրադարձությունը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան հատվածից և Իդլիբ նահանգում գտնվող շիական Էլ-Ֆուա և Քեֆրայա բնակավայրերից մարդկանց տարհանման մասին։ Այս մասին այսօր հայտարարել է Կարմիր խաչի պաշտոնական ներկայացուցիչ Քրիս Արմսթրոնգը։
ԴԱԻՇ խմբավորումը համացանցում տեղադրել է երկու թուրք զինծառայողներին ողջ-ողջ այրելու տեսանյութը։ Վերջիններս պատանդ էին վերցվել Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի համար մղվող մարտերի ժամանակ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
JetBlue ավիաընկերության չվերթի ուղևորներից մեկը հարձակվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի վրա և սկսել է նրա հասցեին վիրավորական արտահայտություններ բղավել Թրամփի թոռների ներկայությամբ, հայտնում է New York Post-ը։
Գերմանիայի ոստիկանությունը 2 տղամարդու է կալանավորել Դույսբուրգ քաղաքում, որոնց կասկածում է ահաբեկչության պլանավորման մեջ, հայտնում է BBC-ն։
Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հաջորդ տարի կպայքարի՝ կառավարությունը չորրորդ անգամ ղեկավարելու համար: Մոսկվան կցանկանար, որ Մերկելը հեռանար իշխանությունից, քանի որ, ինչպես նշում են փորձագետները, Մերկելը Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման եվրոպական առաջամարտիկն է:
Ռուսաստանն ու Թուրքիան հավանաբար փորձելու են գործարք կնքել Սիրիայի շուրջ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում պատմում են ամերիկյան փորձագետները: Ամերիկյան պաշտոնաթող դիվանագետ, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, Պուտինը Սիրիայում հաջողակ խաղացող է.
Սյունիքի մարզում նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է, իսկ ընթացքը տեղի է ունենում անձամբ մարզպետ Վահե Հակոբյանի կազմած սյուժեով: Որոշ տեղեկությունների համաձայն` Հակոբյանն ամեն կերպ փորձում է խաղից դուրս թողնել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ով, ի դեպ, այս օրերին երկրում չէ:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` 2 շաբաթ առաջ Վահագնի թաղամասում (մինչ կկառուցվի սեփական առաձնատունը) Սեյրան Օհանյանի վարձակալած բնակարանում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են «Համախմբումից» Վարդան Օսկանյանը, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ, մարդկանց հետ շփվում է SMS-ներով, հիմնականում ԱՄՆ-ից:
Հայ-ռուսական հարաբերությունների փորձաքարերից մեկը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն է:
Nokia-ի ներկայացուցիչները նշում են, որ Apple-ը խախտել է 2011 թվականին ձեռք բերված և ստորագրված համաձայնությունը:
Վերջերս հարավկորեական ETI ընկերությունը նախագծել է նոր պատնեշներ՝ փրկելու համար մարդկանց կյանքերը և նվազեցնելու համար վարորդների և ուղևորների՝ վնասվածքներ ստանալու հավանականությունը։ Պատնեշի մետաղական սյուների արանքում տեղադրվում են պլաստիկ շրջանակներ։
Հնարավոր է, որ վերջապես տեսնենք իրական տնտեսական հարաբերություններ: Օրինակ` հանրահայտ երկաթուղու կառուցումը, որ խոստումի տեսքով մեզ մատուցվում է տարիներ շարունակ: