Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Իրանը մեղադրել է Միացյալ Նահանգներին հրադադարի ռեժիմը բազմիցս խախտելու և իրանական առևտրային նավերի վրա հարձակումներ իրականացնելու մեջ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հրադադարի հայտարարումից հետո շարունակել է «անօրինական և անարդար գործողությունները» և «բազմաթիվ ծովային կողոպուտներ» է իրականացրել իրանական առևտրային նավերի դեմ։ Այն նաև մեղադրել է Վաշինգտոնին վերջին 28 ժամվա ընթացքում Իրանի Հորմոզգան շրջանում հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու մեջ։ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի Հորմոզգան շրջանի հարավային ափի երկայնքով։

Նախարարությունը նաև հայտարարել է, որ գործողությունները տեղի են ունեցել Պակիստանի միջնորդությամբ դիվանագիտական ​​գործընթացի ընթացքում և դրանք որակել է որպես ԱՄՆ-ի «խաբեության և դավաճանության» ևս մեկ ապացույց։

«Իրանն անպատասխան չի թողնի ագրեսիայի որևէ ակտ և չի տատանվի Իրանի շահերը պաշտպանելու հարցում», – նշվել է հայտարարության մեջ։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ մայիսի 25-ին ԱՄՆ զինված ուժերը ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցի շուրջ իրանական հրթիռային կայաններին և նավակներին։

«ԱՄՆ ուժերն այսօր ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել Իրանի հարավում՝ մեր զորքերն իրանական ուժերի սպառնալիքներից պաշտպանելու նպատակով», – CNN-ին հայտնել է CENTCOM-ի խոսնակ Թիմոթի Հոքինսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031