ԱՄՆ-ում ինքնաթիռի ուղևորը հարձակվել է Իվանկա Թրամփի վրա
JetBlue ավիաընկերության չվերթի ուղևորներից մեկը հարձակվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի վրա և սկսել է նրա հասցեին վիրավորական արտահայտություններ բղավել Թրամփի թոռների ներկայությամբ, հայտնում է New York Post-ը։
Չարագործը կնոջը մոտեցել է այն բանից հետո, երբ նա մտել է ինքնաթիռի սրահ։ Ամերիկացին սկսել է թափահարել ձեռքերն ու վիրավորել Իվանկային, ընդ որում, ԱՄՆ նախագահի դուստրը փորձել է հանգստացնել իր վախեցած երեխաներին։
Ամերիկացուն վրդովվել է այն, որ Իվանկան իր հետ թռչում է նույն չվերթով։ «Քո հայրը կառավարում է երկիրը։ Ինչո՞ւ ես դու այստեղ։ Դու պետք է թռչես սեփական ինքնաթիռով»,- հայտարարել է ուղևորը։
Հաղորդվում է, որ բորտուղեկցորդները տղամարդուն դուրս են բերել ինքնաթիռից՝ իրենց գործողությունները մեկնաբանելով նրանով, որ վերջինս խախտել է օդանավում գտնվելու կանոնները։
https://www.youtube.com/watch?v=I9bBreRp0Us&app=desktop