Թուրքիայում ձերբակալվել է խորհրդարանի փոխխոսնակը
Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը ներկայացնող Փերվին Բուլդանը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը։
«Թուրքիայի փոխխոսնակ, Ստամբուլից մեր պատգամավոր Փերվին Բուլդանը այս առավոտյան անօրինական կերպով ձերբակալվել է Ստամբուլի իր տանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի դատախազության հրամանով ձերբակալվել էր «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության 15 պատգամավոր, այդ թվում՝ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, որոնց թուրքական իշխանությունները մեղադրում են «Քրդական աշխատավորական» կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։