Վաշինգտոն նահանգում կոմբինատի պայթյունի հետևանքով կա զոհ և վիրավորներ
Մեկ մարդ զոհվել, ևս ինն անհետ կորած են համարվում Վաշինգտոն նահանգի հարավում գտնվող Լոնգվյու քաղաքի թղթի և ցելյուլոզի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այդ մասին հաղորդում է CBS News-ը:
Հրշեջ ծառայության տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է ութ աշխատող և մեկ հրշեջ։ Տուժածները տեղափոխվել են տեղի բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։
Նախնական տվյալների համաձայն, գործարանում պայթել է ռեզերվուարը՝ լցված նատրիումի հիդրօքսիդ և նատրիումի սուլֆիդ պարունակող քիմիական լուծույթով, որը լայնորեն օգտագործվում է թղթի և մանրաթելի արտադրության մեջ։
Իշխանությունները հայտարարել են, որ հանրության համար անմիջական սպառնալիք չկա, սակայն ռեզերվուարի անկայուն վիճակը «վտանգավոր պայմաններ է ստեղծում արտակարգ ծառայությունների աշխատակիցների համար»։



