«Լիսկան ու Քլոսը կմրցեն միմյանց հետ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է, իսկ ընթացքը տեղի է ունենում անձամբ մարզպետ Վահե Հակոբյանի կազմած սյուժեով: Որոշ տեղեկությունների համաձայն` Հակոբյանն ամեն կերպ փորձում է խաղից դուրս թողնել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ով, ի դեպ, այս օրերին երկրում չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Սյունիքի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «ոխերիմ թշնամի», նախկին քննիչ, ԲՀԿ ներկայացուցիչ Սարմիկ Հարությունյանը` 1 տարի շուտ վայր դնելով լիազորությունները:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ռեյտինգային ցուցակով Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերից թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը` «Ջերմուկի» Արսենյանը: Իսկ Վահե Հակոբյանը շահագրգիռ է, որ Արսենյանը հաղթի հնարավոր մրցակցին, որը, ամենայն հավանականությամբ, կլինի նրա կուսակից, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ասել է թե` Լիսկան ու Քլոսը կմրցեն միմյանց հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս