Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զինված թևի նոր ղեկավարին սպանելու մասին
Իսրայելը մայիսի 27-ին հայտարարել է, որ Գազայում իրականացրած գործողության ժամանակ սպանել է արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված թևի՝ «Կասսամի բրիգադների» նորանշանակ հրամանատար Մուհամմադ Օդեհին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Օդեհի ազգականը հաստատել է նրա մահը, սակայն ՀԱՄԱՍ-ը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել այդ մասին։
Օդեհի ընտանիքի հայտարարության մեջ նշվել է, որ նա սպանվել է կնոջ և որդու հետ միասին:
Գազայի առողջապահության աղբյուրները հայտնել են, որ վեց մարդ է զոհվել և ավելի քան 20-ը վիրավորվել է իսրայելական ուժերի կողմից մայիսի 26-ին Գազա քաղաքի Ռիմալ թաղամասում գտնվող բնակելի շենքի թիրախավորման հետևանքով։
Փրկարարները դեպքի վայրում շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով զոհվել է 72803 պաղեստինցի, վիրավորվել է շուրջ 172855-ը:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։



