Բաժիններ՝

Ավստրալիան հայտարարել է ԴԱԻՇ-ի ահաբեկչությունների կանխարգելման մասին

Ավստրալիայի ոստիկանությունը կալանավորել է մի քանի կասկածյալի, որոնք մեղադրվում են Սուրբ Ծննդին Մելբուռնում մի քանի պայթյուն կազմակերպելու մեջ։

Կասկածյալները, որոնք ԴԱԻՇ-ի համախոհներ են, պլանավորել էին հարձակումներ իրականացնել «Ֆլինդերս-Սթրիթ» կայարանում, Դաշնության հրապարակում և Սուրբ

Պետրոսի տաճարում, հայտնել են Վիկտորիա նահանգի ոստիկանությունից։
Խոսքը 5 հոգուց բացկացած խմբի մասին է, որոնք «ինքնուրույն են արմատականացել»։ Նրանց մեծ մասն ավստրալացի է, մեկը՝ Եգիպտոսից, որը վաղուց բնակվում է Ավստրալիայում։

Ոստիկանությունում որոշ ժամանակ հետևել են կասկածյալներին։ Նշվում է, որ վերջիններս մտադրվել են օգտագործել ինքնաշեն պայթուցիկ սարքեր և այլ սպառազինություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031