Չէինք ցանկանա մտածել, որ հայ պատգամավորներն ու փաստեր ստուգողները պատվեր են կատարում, իսկ նյութերը նույնպիսի ֆեյք են, ինչպես և այս կայքի հեղինակները. СЕРАЯ ЗОНА
Երեկ Հայաստանի ֆեյսբուքյան տիրույթը թնդում էր «Хроники Кавказа» (Կովկասի տարեգրություններ) ալիքով կրեմլյան ԱԴԾ-ի (ФСБ) «արտահոսքերով», սակայն «մեր» փաստերն ստուգողները այնքան զբաղված էին «արյունռուշտ Ռուսաստանի» մասին տեսանյութեր թխելով, որ մոռացան ստուգել, թե ովքեր են այս նոր կայքի հեղինակները։
Այս մասին գրում է СЕРАЯ ЗОНА տելեգրամյան ալիքը:
«Այս անհատների անուններով որոնումը, ցավոք, ոչինչ չտվեց։ Սկզբունքորեն, բավականին տարօրինակ համադրություն է՝ ՄՊՀ (МГУ) ու ՄԳԻՄՈ (МГИМО) ավարտած լրագրողուհի և Վրաստանում ծնված, լոնդոնյան բուհեր ավարտած ադրբեջանցի, որոնց հոդվածներն ու լուսանկարները չկան ոչ մի սոցիալական ցանցում, բացի այս նորաթուխ կայքից»,-գրում է ալիքը:
Սակայն լուսանկարների որոնման միջոցով մեդիա ռեսուրսին հաջողվել է պարզել, որ «Տատյանայի» լուսանկարը դեռ 6 տարի առաջ օգտագործվել է Զեյնեփ Սանգու անվամբ՝ ինչ-որ երկրորդական թուրքական օնլայն ամսագրի կայքում։ Իսկ «Թեյմուրի» լուսանկարն այս տարբերակով ընդհանրապես բացակայում է համացանցում, բայց բառացիորեն նույնությամբ մեկին գտել են Կիրով քաղաքում հորատման աշխատանքների մասին մի կայքում՝ Մաքսիմ Սապրիկին անունով։

«Կարծում եմ՝ նա ինքն էլ չի կասկածում, որ «լոնդոնյան բուհերի շրջանավարտ է:

Դատելով արհեստական բանականության (ԱԲ) արձագանքից՝ երկու լուսանկարներն էլ մշակված են։ Բայց եթե նման մարդիկ իրականում գոյություն ունեն, խնդրենք նրանց ներկայանա՞լ միգուցե։ Այլապես չէինք ցանկանա մտածել, որ հայ պատգամավորներն ու փաստեր ստուգողները պատվեր են կատարում, իսկ նյութերը նույնպիսի կեղծիք (ֆեյք) են, ինչպես և այս կայքի հեղինակները»,-գրում է ալիքը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը



