
«Մենք այս հաղթանակին սպասել ենք 5 տարի». Հալեպի բնակիչները տոնել են քաղաքի ազատագրումը

Երեկ երեկոյան, երբ հայտարարվեց, որ արևելյան Հալեպն ամբողջությամբ ազատագրվել է զինված խմբավորումներից, մարդիկ, անտեսելով անձրևային եղանակն ու քամին, դուրս եկան քաղաքի փողոցներ՝ տոնելու իրենց կյանքի վերջին 5 տարիների երևի թե ամենանշանակալի իրադարձությունը։
Երեկ երեկոյան Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը պաշտոնապես հայտարարեց, որ երկրի «հյուսիսային մայրաքաղաքը» ամբողջությամբ ազատագրվել է զինյալներից։
Այդ հաղթանակը ռազմավարական է և մեծ նշանակություն ունի արմատական խմբավորումների դեմ պայքարում, որոնց դեմ սիրիական բանակը պայքարում է 2011 թվականից։
Քաղաքում ամենուր հնչել է երաժշտություն, վառվել են տոնական լույսերը։ Ուրախացող քաղաքացիները շնորհավորել ու գրկել են միմյանց, ծածանել ռուսական ու սիրիական դրոշներ։
«Ես կարծում էի, որ այս օրը երբեք չի գա։ Մենք սրան սպասում էինք 5 տարի»,- RIA Novosti-ի հետ զրույցում ասել է Հալեպի կին բնակիչներից մեկը գործակալության թղթակցի հետ զրույցում:
«Երկար ժամանակ ի վեր առաջին անգամ, մարդիկ Հալեպում կրակում են ոչ թե իրար վրա, այլ երկինք։ Նրանք ցանկանում են, որպեսզի պատերազմը երբեք չվերադառնա այդ քաղաք»,- ասում է գործակալության թղթակիցը։