Նեթանյահուն աշխարհի մուսուլմաններից շուտով կստանա իրեն հասանելիք դասը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Չամլըջա մզկիթում մասնակցել է Քուրբան Բայրամին (Զոհաբերության տոն) նվիրված նամազին։ Դրանից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուին ու Գազայում տիրող իրավիճակին։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Գազայում տեղի ունեցածը Թուրքիայի համար դարձել է կանգ առնելու, խորհելու ու դիրքորոշում ձևավորելու պահ։

«Աստված տա, այդ բռնակալ Նեթանյահուն շուտով աշխարհի մուսուլմաններից ստանա իրեն հասանելիք դասը ու մենք բոլորս շատ շուտով միասին ականատես լինենք դրան։ Սպասում ենք, որ դա տեղի ունենա»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031