Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը համացանցում հրապարակել է 2 թուրք զինծառայողի ողջ-ողջ այրելու տեսանյութը

ԴԱԻՇ խմբավորումը համացանցում տեղադրել է երկու թուրք զինծառայողներին ողջ-ողջ այրելու տեսանյութը։ Վերջիններս պատանդ էին վերցվել Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի համար մղվող մարտերի ժամանակ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

Թուրքական բանակի զորամիավորումները մասնակցում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարին «Եփրատի վահան» գործողության շրջանակում։

Ջրհադիստները թուրքերենով կոչ են անում Թուրքիայում «ավերածություններ գործել» և վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին։

Որոշ արևմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ համացանցում տեսանյութը հրապարակվելուց հետո Թուրքիայում որոշ կայքերին մատչումն արգելափակվել է, սակայն Google-ը չի հաստատել, որ սահմանափակումներն են մտցվել YouTube-ում մատչումի նկատմամբ, իսկ Twitter-ը խուսափել է մեկնաբանություններից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031