ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Ամերիկացի զինվորականները մայիսի 26-ին հերթական հարվածն են հասցրել մի նավի, որը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում ենթադրաբար օգտագործվել է թմրամաքսանենգության համար։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», – հայտնել է հրամանատարությունը X-ում՝ հավելելով, որ հարվածի հետևանքով զոհվել է մեկ մարդ, երկուսը ողջ են մնացել։
Ամերիկացի զինծառայողներ չեն տուժել։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը 2025 թվականի նոյեմբերին հայտարարել է թմրակարտելների դեմ պայքարի «Հարավային նիզակ» (Southern spear) գործողության մեկնարկի մասին:



