«Անհամբերությամբ սպասում ենք Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը». Թրամփ
ԱՄՆ-ը և Ադրբեջանը խորացնում են գործընկերությունը տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների, տնտեսական կապերի և անվտանգության ոլորտում, և անհամբերությամբ սպասում «ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը», գրել է նախագահ Դոնալդ Թրամփը:
Առաջին հանրապետության օրվա առթիվ հղված շնորհավորական ուղերձում Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է. «2025թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովից հետո մենք համատեղ աշխատել ենք մեր հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ, որի գագաթնակետը դարձավ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից 2026թ. փետրվարի 10-ին Բաքվում Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը»։
«Անհամբերությամբ սպասում ենք մեր փոխգործակցության շարունակությանը», ըստ ադրբեջանական կողմի, ասված է Դոնալ Թրամփի շնորհավորական ուղերձում։



