Կատալոնիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է անցկացրել Բարսելոնի նահանգի մի քանի բնակավայրերում, ձերբակալվել է ինը մարդ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 25-ին քվեարկության արդյունքում որոշում է կայացրել Թուրքիայի վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը:
Եվրակազմակերպության պատվիրակությունը կշարունակի աշխատանքն Ուկրաինայի տարածքում՝ չնայած կազմակերպության Հատուկ մոնթորինգային խմբի աշխատակիցների ավտոմոբիլի պայթելու հետ կապված միջադեպին:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո քաղաքական համակարգում նախատեսվող փոփոխությունների ֆոնին նոր չափանիշներով ԹուրքիաԵՄ համագործակցությունը զարգացնելու մասին:
Եվրամիությունը 116 մլն եվրո է հատկացրել Եմենին որպես մարդասիրական եւ տնտեսական օգնություն:
Իրաքի կառավարական ուժերն ապրիլի 25-ին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին դուրս են մղել Մոսուլի արեւմտյան մասի ամենաընդարձակ շրջանից՝ աթԹանեքից:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ապրիլի 25-ին քննարկել է Թուրքիան մոնիթորինգի տակ վերցնելու հարցը:
Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրվել է բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևելքի քարտուղար Պրիտի Սարանը:
Թե ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից որի՞ն է ընդդիմադիր համարում՝ հարցին, Լ.Զուրաբյանը պատասխանեց, որ ընդդիմադիր է այն ուժը, որը բարձրացնում է այս իշխանության կատարած խախտումների հարցը:
Լ.Զուրաբյանի խոսքով` ունեն բազմաթիվ տեսանյութեր, որ ապացուցում են հանցագործության ծավալն ու համակարգված լինելը: Ըստ նրա` տեղամասերում աշխատել են մինիմումի հասցնել խախտումները, բայց ընտրատեղամասերից դուրս է եղել հարվածը, որ ընտրողին հրահանգավորված քվեարկության են տարել. «Ընտրախատումների ծանրությունը եղել է ընտրակաշառքի, ահաբեկման, հարկադրելու ուղղությամբ»:
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սեյֆուլահ Հաջիմյուֆթյուօղլին Թբիլիսիում քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության խորացման հեռանկարները:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման համաձայնել է 400 հազար դոլարի դիմաց սեպտեմբերին ելույթ ունենալ Նյու Յորքում:
Չինաստանի Dalian TV հեռուստաալիքի հաղորդավարին կայծակն է հարվածել ուղիղ եթերի ժամանակ: Այդ մասին գրել է South China Morning Post թերթը:
«Մեր նախընտրած քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է: Մենք միաձայն որոշել ենք, որ մեր ձայնը նրան ենք տալու: Միության ներսում գուցե լինեն մարդիկ, ովքեր այլ քաղաքական համոզմունքներ ունեն, բայց ընդհանուր առմամբ կարծիքներն այնքան միատարր են, որ կարելի է որակել որպես միաձայն, այսինքն՝ ճնշող մեծամասնությունը կողմնակից է»:
Թուրքիայի արտգործնախարարությունը բողոքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ելույթում օգտագործված ձևակերպումների և արտահայտությունների դեմ, թեև, ինչպես հայտնի է, Թրամփը չի խախտել նախորդ նախագահների ձևավորած ավանդույթը և չի օգտագործել Ցեղասպանություն եզրույթը:
«Ես, ճիշտն ասած՝ ակնկալում էի, որ ցամաքային գործողություններ կսկսվեն Իրաքում, բայց չի բացառվում, որ այս ավիահարվածներին հաջորդեն ցամաքային գործողություններ։ Խոսքը կանոնավոր բանակի մասին չէ, չնայած Թուրքիան Իրաքում ռազմաբազա ունի, բայց հատուկջոկատայինների մասնակցությամբ որոշ գործողություններ կլինեն»:
Թուրքիային վրդովեցրել է Երևանում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ավանդական դարձած Ջահերով երթի ընթացքում թուրքական դրոշը այրելու հանգամանքը:
Չինաստանի ղեկավարությունը Կորեական թերակղզու շուրջ լարվածության աճի պատճառով լրացուցիչ 100-հազարանոց զորախումբ է ծավալել ԿԺԴՀ-ի հետ սահմանում: Միաժամանակ բարձրացվել է ՉԺՀ-ի զինված ուժերի պատրաստության մակարդակը:
«Հայաստանն այսօր երկարաժամկետ սպառազինության մրցավազքի մեջ է ներգրավված, մրցակցում է այն երկրների հետ, որոնք եւ՛ ֆինանսական, եւ՛ ռեսուրսային, եւ՛ աշխարհագրական առումով ունեն որոշակի առավելություններ»,- նշեց քաղաքագետը:
Հայաստանից Չեխիա արտահանումը կտրուկ աճել է: Հայաստանի դեսպանությունը մշտապես նոր ներդրումային ծրագրեր է ներկայացնում չեխ գործարար շրջանակներին։
Խառը մենամարտերի աշխարհի նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին քայլերթին: Ռոուզին մասնակցել է Լոս Անջելեսում կայացած երթին:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 22-23-ին երկօրյա պաշտոնական այցով եղել է Իրանում, որտեղ բանակցություններ է վարել այդ երկրի նախագահ Հասան Ռոուհանիի, փոխնախագահ Իսհակ Ջահանգիրիի եւ Մեջլիսի իսլամական խորհրդատվական խորհրդի նախագահ Ալի Լարիջանիի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
Թվարկելով մի շարք ընտրախախտումների, ընտրակաշառք բաժանելու և այլ դեպքեր, Տ. Եգորյանը հայտարարեց, որ այդ փաստերի կապակցությամբ էական է իրավապահ մարմինների արձագանքը` գործողություններն ու անգործությունը, իսկ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, թե անկախ նրանից, թե կաշառք բաժանողները ո՞ր ուժի օգտին կանեն, նրանք պետք է համարվեն ուղղակի բարերարներ, որ օգնում են ժողովրդին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրադրությունն ավելի ծանր է, քան «սառը պատերազմի» ամենաթեժ պահին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հարկային բարենորոգման շրջանակներում կառաջարկի ընկերությունների շահութահարկը ներկայիս 35 տոկոսից իջեցնել մինչեւ 15 տոկոս:
«Չի կարելի այստեղ մարդկանց հանցագործներ անվանել»,- միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: «Ես ասում եմ ճշմարտությունը»,- հակադարձեց Զուրաբյանը:
Բարաք Օբաման ապրիլի 24-ին առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջեւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:
«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում որեւէ քայլ չի ձեռնարկելու ՝ չխորհրդակցելով համաքաղաքացիների հետ։