«Մեր նախընտրած քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է». «Վիրահայերի միասնություն»
«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին սատարելու է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ միության համանախագահ, ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
«Մեր նախընտրած քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է: Մենք միաձայն որոշել ենք, որ մեր ձայնը նրան ենք տալու: Միության ներսում գուցե լինեն մարդիկ, ովքեր այլ քաղաքական համոզմունքներ ունեն, բայց ընդհանուր առմամբ կարծիքներն այնքան միատարր են, որ կարելի է որակել որպես միաձայն, այսինքն՝ ճնշող մեծամասնությունը կողմնակից է: Չնայած նրան, որ երկիրը պատերազմական իրավիճակում է, շրջափակման մեջ է, եւ 25 տարի մենք օդային ճանապարհով ենք մեր երկիրը շենացնում, բայց Երեւանը ծաղկում է, առաջընթաց կա, եւ գործող քաղաքապետի ընտրվելու դեպքում շատ խնդիրներ առաջիկա ժամկետում իրենց լուծումները կստանան»,-ասաց նա: