«Բոլոր խախտումները, որ հնարավոր է եղել բացահայտել, եղել է ՀՀԿ-ի օգտին». Տիգրան Եգորյան
Այսօր Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսման ժամանակ դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրեց ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները, դիտորդների գրանցումները: Նա հայտարարեց, որ բոլոր խախտումները, որ հնարավոր է եղել բացահայտել, թե ում օգտին է իրականացվել, եղել է ՀՀԿ-ի օգտին:
Թվարկելով մի շարք ընտրախախտումների, ընտրակաշառք բաժանելու և այլ դեպքեր, Տ. Եգորյանը հայտարարեց, որ այդ փաստերի կապակցությամբ էական է իրավապահ մարմինների արձագանքը` գործողություններն ու անգործությունը, իսկ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, թե անկախ նրանից, թե կաշառք բաժանողները ո՞ր ուժի օգտին կանեն, նրանք պետք է համարվեն ուղղակի բարերարներ, որ օգնում են ժողովրդին:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդհատեց Տ.Եգորյանի ելույթը և հայտարարեց կես ժամ ընդմիջում: