«Женитесь, разводитесь, топитесь…». Լևոն Զուրաբյանը` Երևանի ավագանու ընտրությունների մասին

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Երևանու ավագանու կազմն արդեն գծված է:

«Կարող է մի քիչ զուտ տակտիկական հարց լուծեն, աղմուկ պակասացնեն»,- ասաց նա:

Թե ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից որի՞ն է ընդդիմադիր համարում՝ հարցին, Լ.Զուրաբյանը պատասխանեց, որ ընդդիմադիր է այն ուժը, որը բարձրացնում է այս իշխանության կատարած խախտումների հարցը:

«Женитесь, разводитесь, топитесь…»,- հայտնի ֆիլմի թևավոր խոսքը հիշեց Զուրաբյանը` հրաժարվելով առանձնացնել որևէ ուժի:

Նա նշեց, որ իրենք որևէ ուժի չեն աջակցում, այլապես չէին զսպի իրենց և կասեին այդ մասին:

Տեսանյութեր

Լրահոս