Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանի անդրանիկ նիստը կգումարվի մինչև նոյեմբերի 19-ը

Համաձայն Վրաստանի Սահմանադրության՝ երկրի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը պետք է գումարվի 20 օրվա ընթացքում` սկսած ընտրությունների օրվանից, այսինքն՝ մինչև նոյեմբերի 19-ը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Խորհրդարանի առաջին նիստի անցկացման օրը նշանակում է Վրաստանի նախագահը։ Այս հանդիպմանը խորհրդարանը հաստատում է իր լիազորությունները։ Այդ գործընթացից հետո նախորդ գումարման պատգամավորների լիազորությունները կորցնում են իրենց ուժը։

Վրաստանի նախագահը 7 օրվա ընթացքում պետք է առաջադրի երկրի վարչապետի թեկնածությունը։ Վերջինս, իր հերթին, 1 շաբաթում պետք է ներկայացնի նախարարների թեկնածուների կազմը խորհրդարանին՝ վստահություն ստանալու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31