Բաժիններ՝

«Արևելյան Հալեպի բոլոր զինյալները «Ան-Նուսրայի» համախոհներն են». Լավրով

Բոլոր զինյալները, որոնք գտնվում են արևելյան Հալեպում, «Ջաբհաթ ան-Նուսրայի» համախոհներն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում, հայտնում է RIA Novosti-ն։

«Նրանք, որոնք հիմա բացահայտ սկսել են խոսել, ոչ միայն Ստաֆան դե Միստուրան, այլև արևմտյան ԶԼՄ-ները, այն մասին, որ հենց «Ջաբհաթ ան-Նուսրան» է իրականացնում հարձակումներ կառավարական ուժերի վրա, մասնավորապես՝ Հալեպի հարավ-արևմուտքում, վկայում է այն մասին, որ հավանաբար, դա հասել է այնպիսի մասշտաբների, երբ չի ստացվում աչք փակել այդ ծայրահեղությունների արարքների վրա»,- աել է նա։

«Ի դեպ, արևմտյան ԶԼՄ-ները խոստովանում են, որ այդ գործընթացները գլխավորում է հենց «Ջաբհաթ ան-Նուսրան», եթե նրանք այնտեղ ընդամենը 200-300 հոգի են, իհարկե, նրանք ի վիճակի չեն նման բացասական ազդեցություն և քաղաքացիական օբյեկտների նման գնդակոծություններ առաջացնել։ Դա ևս մեկ անգամ մեզ ապացուցում է, որ մյուս զինյալները, որոնք գտնվում են Արևելյան Հալեպում, այսպես թե այնպես, «Ջաբհաթ ան-Նուսրայի» համախոհներն են»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս