
Պուտինը կսկսի Հալեպի վրա հարձակումը «Ծովակալ Կուզնեցովի» տեղ հասնելուն պես. Times

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է լայնամասշաբ ռազմական գործողություն սկսել Սիրիայի Հալեպ քաղաքում մոտակա 7 օրում։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times-ը՝ վկայակոչելով արևմտյան հետախուզության տվյալներին։
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի նախագահը պլանավորում է օգտագործել Վաշինգտոնում նախագահական ընտրությունների ժամանակ հաստատված քաղաքական դադարը, որպեսզի օգնի իր դաշնակցին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին գրավել քաղաքը, որը վերահսկում է ընդդիմությունը։
Հետախուզության տվյալով՝ Ռուսաստանի միակ ավիակիրը՝ «Ծովակալ Կուզնեցովը», որը ներկայում լողում է դեպի Սիրիա՝ Միջերկրական ծովով, կօգտագործվի Ռուսաստանի հզորությունը ուժեղացնելու նպատակով՝ Հալեպին հարվածներ հասցնելու և Ասադի ռեժիմինաջակցելու համար։
Արևմտյան հետախուզությունում աղբյուրը մտավախություն ունի, որ Մոսկվայի նման գործողությունները կարող են Հալեպում հանգեցնել զգալի մարդասիրական աղետի, որտեղ ներկայումս ապրում է մոտ 275 հազար մարդ։
Նախատեսվում է, որ «Ծովակալ Կուզնեցովը» Սիրիայի ափերին կմոտենա նոյեմբերի 2-4-ը։