«Վրացական երազանքը» մոտ օրերս կսկսի կառավարության թիմի ձևավորման քննարկումները
«Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է մոտ օրերս քննարկումներ սկսել կառավարության թիմի ձևավորման շուրջ, IPN-ին հայտնել է կուսակցության առաջնորդներից Էկա Բեսելիան։
Ինչպես նշել է Բեսելիան, այսօր որպես երկրի վարչապետի միակ թեկնածու շրջանառվում է Գեորգի Կվիրիկաշվիլիի անունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Մոտ օրերս կհավաքվենք և ամեն ինչի մասին կխոսենք։ Վարչապետի պաշտոնին իսկապես հավակնում է Գեորգի Կվիրիկաշվիլին։ Մնացածները, որոնք կլինեն կառավարությունում խորհրդարանական ցուցակից, կքննարկենք թիմով, երբ կհավաքվենք և խորհրդակցություններ կանցկացնենք քաղաքական խորհրդի ձևաչափով»,- ասել է նա։