Իրաքի բանակի ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրել է Մոսուլի Բազվայա արվարձանը
Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումը ազատագրել է Մոսուլի Բազվայա արվարձանն ու մերձակա մի քանի գյուղերը ԴԱԻՇ-ի զինյալներից, հայտնում է Shafaq News գործակալությունը։
«Հակաահաբեկչական ստորաբաժանումն ազատագրել է Բազվայան»,- հայտարարել է Մոսուլի ազատագրման գործողությունների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդուլամիր Յարալլան՝ նշելով, որ Մոսուլին հարակից արևելյան հատվածում բարձրացվել են պետական դրոշները։
Մինչ այդ, ըստ գործակալության տեղեկությունների, Իրաքի դաշնային ոստիկանության ուժերը ազատագրել են նաև ռազմավարական նշանակության Սուրուջ գյուղը, որն ընկած է Մոսուլից հարավ։