«Սումուդ» նավատորմիղի թուրք մասնակիցները մայիսի 1-ին կվերադառնան հայրենիք
Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված «Գլոբալ Սումուդ» նավատորմիղի (Global Sumud Flotilla) թուրք մասնակիցները մայիսի 1-ին կվերադառնան հայրենիք։ Այս մասին հայտնել է հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը ձերբակալել է նավատորմիղի 175 պաղեստինամետ ակտիվիստների, որոնցից 20-ը Թուրքիայի քաղաքացիներ են։
«Մեր քաղաքացիները և նավատորմիղի մյուս մասնակիցները, որոնք ձերբակալվել էին իսրայելական ուժերի կողմից միջազգային ջրերում իրականացված ապօրինի միջամտության հետևանքով, իջեցվել են Կրետեում։ Այնտեղ են գտնվում նաև Աթենքում մեր դեսպանը և հյուպատոսության աշխատակիցները։ Ակնկալվում է, որ մեր քաղաքացիները և երրորդ երկրների քաղաքացիություն ունեցող որոշ մասնակիցներ այսօր հատուկ չվերթով կվերադառնան Թուրքիա»,- X-ում գրել է դիվանագետը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելցի զինվորականները Կրետեի մոտակայքում կանգնեցրել են Global Sumud Flotilla նավատորմիղի 21 նավ․ նավատորմիղը բաղկացած է 58 նավից և 39 երկրների 345 մասնակիցներից։
Իսրայելի գործողությունները դատապարտել են Թուրքիայի ԱԳՆ-ն և ՊՆ-ն։ Թուրքիայի խորհրդարանը հատուկ հայտարարության մեջ դրանք անվանել է ռազմական հանցագործություն։



